ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կորոնավիրուսի 910 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 8 մարդ է մահացել վարակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 910 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
 
Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել (ընդհանուր՝ 8 691)։ Այս պահին COVID-ի դեմ 1 684 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 025 351 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 150 019 անձ, իսկ ընդհանուր առմամբ` 2 257 560։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 76 730 է։

Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց։ 2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
 
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular