ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր վայրագությունները՝ թքած ունենալով միջազգային կարծիքի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է իր վայրագությունները Հայաստանի իշխանությունների անատամ քաղաքականության և արևմտյան պաշտոնյաների կիսատ-պռատ դատապարտումների ֆոնին։

Երեկ համացանցում տեսագրություն տարածվեց, թե ինչպես են ադրբեջանական հատուկ ջոկատայինները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, թե միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը, իսկ միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական սադրանքի ժամանակ։ Իսկ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավապաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, թե սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։

Այս ֆոնին բավականին տարօրինակ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումները Ժնևում Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Թեև հանդիպման վերաբերյալ առայժմ մանրամասներ հայտնի չեն, սակայն Միրզոյանը նաև հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողների, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, ներկայացրել ադրբեջանական վայրագությունները, շեշտել՝ միջազգային հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը։

Իհարկե, ինչպես և տարիներ շարունակ եվրոպական պաշտոնյաները բավարարվելու են բացառապես դատապարտող հայտարարություններ անելով, իսկ վայրագ թշնամին շարունակելու է նույն կերպով ոչնչացնել հայ գերիներին և դրա համար որևէ պատասխանատվություն չի կրելու։

Այս ամենը հետևանք է Հայաստանի իշխանությունների անատամ քաղաքականության։

«Խաղաղության դարաշրջանը» հիմնովին տապալելուց հետո, փաշինյանական իշխանությունն իր մեջ ուժ չի գտնում խոստովանելու իր ձախողումները և Հայաստանում սկսելու տնտեսության վերականգնման և բանակի վերազինման գործողությունը։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբը շարունակում է նույն ձախողված «Խաղաղության օրակարգի» առաջմղումը՝ սպասարկելով բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ 

Հարություն Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular