ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…զուգարանակոնք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես զուգարանակոնքը բավականին հին պատմություն ունի։ Մոտավորապես 1596 թվականին սեր Ջոն Հարինգտոնը Անգլիայի  թագուհի Եղիսաբեթ 1-ի   համար ստեղծել է առաջին ջրթափ բաքով զուգարանակոնքը։ Հարինգտոնը իր գյուտն անավանել էր «Այաքս» և մանրամասն նկարագրել է այն իր «Այաքսի փոխակերպումները» գրքում։ Գրքում նկարագրված են բոլոր օգտագործվող նյութերը և նրանց գները։ Զուգարանակոնքի գինը, այդ ժամանակվա համար, բավականին բարձր էր ստացվել ՝ վեց շիլինգ և ութ պենս, բայց տարածում չէր գտել ոչ թե բարձր գնի պատճառով, այլ այն պատճառով, որ Անգլիայի մայրաքաղաքում այդ ժամանակ ջրմուղ և կոյուղի չկար։ Հաջորդ  150 տարիների ընթացքում զուգարանակոնքը տարածում չի գտել, մինչև որ 1738 թվականին չի ստեղծվել ջրթափ կափույրով զուգարանակոնքը։ Մի փոքր ուշ լոնդոնցի ժամագործ Ալեքսանդր Քամինգսը նախագծել է ջրային փականը (water closet), որով լուծվել է նաև  տհաճ հոտերի հարցը։ 1777 թվականին Ջոզեֆ Փրեյզերը նախագծել է ջրթափ բաք կափույրով և բռնակով։ 1778 թվականին Ջոզեֆ Բրամսը ստեղծել է կափարիչով թուջե զուգարանակոնք, որը արգելում էր տհաճ հոտերի տարածումը բնակարանում։

1880-ական թվականներին մի քանի արտոնագրերի և սանտեխնիկայի ասպարեզում գյուտերի հեղինակ Թոմաս Կրեպերը հնարել է ջուրը չափաբաժիներով բաց թողնող սարք, և այդ ժամանակավանից զուգարանակոնքը ձեռք է բերել այսօրվա ժամանակակից տեսքը։ 1883 թվականին Թոմաս Թուայֆորդը զարգացրել է Կրեպերի մոդելը, կոնքը սարքելով առավել էսթետիկական հախճապակիով և հանդերձելով փայտե նստատեղով։ «Ունիտաս» («UNITAS») անունով իր գյուտը նա ներկայացրել է 1884 թվականի Լոնդոնի առողջապահությանը նվիրված միջազգային ցուցահանդեսում և  ստացել  ցուցահանդեսի բարձրագույն՝ ոսկե մեդալը։ Հենց այդ արտադրանքն էլ այն ժամանակ արտահանվել է Ռուսաստան։ Արդյունքում Ռուսաստանում , Բելոռուսիայում և Ուկրաինայում զուգարանակոնքը կնքել են «ունիտազ» անվանումով այն արտադրող ընկերության անունից։ Եվրոպական երկրների մեծ մասում զուգարանակոնքը կոչում են «տուալետ», որը ծագում է ֆրանսիական toilettes բառից։

Եվրոպայում երկրորդ տեղում «կլոզեթն» է, և դա տրամաբանական է, քանի որ «վաթեր կլոզեթի» (թարգմանաբար «ջրային փական», տրապ) հայտնագործությունը 1775 թվականին արտոնագրվել է անգլիացի Ալեքսանդր Կամմինգսի կողմից և այն հանդիսանում է զուգարանակոնքի բաղկացուցիչ մասերից մեկը։ Այն արգելակում է կոյուղու գծերի գարշահոտի տարածումը բնակելի տարածություն։ Օրինակ գերմանացիները երկաթուղային վագոնների զուգարանները երբեք չեն կոչում կլոզեթ այլ կոչում են շատ պարզ ՝ «աբորտ» (թարգմանաբար «թափել») բառով, քանի որ այնտեղ ջրային փական չի օգտագործվում , իսկ աղտոտանքը անմիջականորեն թափվում է երկաթգծի կոճերի վրա։ Ռոմանտիկ է հնչում զուգարանակոնք բառը իտալերենում ՝ «գաբինետտի» (կարելի ՝ ասել «շեֆի կաբինետ»)։

Իսպանացիները օգտագործում են «ինոդորո» և «բանօ»  բառերը։ Հետաքրքիր է այն, որ իսպարեներից թարգմանաբար «ունիտաս» նշանակում է «միայնակություն» (զուգարանակոնքի մոտ բոլորն էլ միայնակ են լինում) և դա սիմվոլիկ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular