ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:

 1926 - Մոսկվայում տեղի է ունեցել Հայֆիլմի առաջին կինոնկարի՝ Նամուսի պրեմիերան։

1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:

1935– ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը:

1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:

1980- ժնևյան հյուրանոցում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմիշյանը և Սյուզի Մահսերդջյանը:

1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ, որոնք անարդյունք են եղել:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:

2007-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար:   

- Երևանում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 50 երկրների 150 ներկայացուցիչներ:

2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:

2013- Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որի արդյունքում մոտավորապես 500-600 մարդ ազատ է արձակվելու, իսկ համաներումը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։

2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:

2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորել է մի շարք քննչական վարչություններ և զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։

2020- Ղարբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ.թ.ա.42 —վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը, որը հանդիսացել է Կեսարի սպանողներից մեկը:

 382 —հռոմեկան կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:

1670 —Սիմբիրսկում Յուրի Բարյատինսկու ղեկավարած Ռուսաստանի կառավարական ուժերը ջախջախել են Ստեփան Ռազինի բանակին:

1611 —վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիսկայան:

1866 —Վիենյան պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիկը:

1891 —Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:

1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզցին:

1886 –ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:

1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:

1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:

1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:

1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:

1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:

1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:

1941 —ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլյամ Սալլիվենը արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աէրոզոլային կոնտեյները:

1952- Լոս-անջելոսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:

1952 - Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկում է միջուկային զենք, Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը:

1986 —Սովետական К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է (հրթիռը պայթել է շախտայում), որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:

1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են և ստեղծվել է Գերմանիայի հանրապետությունը:

1993-Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված հակամարտության:

1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:

2003-Տիբեթում առաջին անգամ անց է կացվել գեղեցկության մրցույթ: Հաղթել է միակ մասնակից 20-ամյա Ցերինգ Կին և ստացել «Միսս տիբեթ» կոչումը և 2 000 դոլար պարգևը:

2009– ստեղծվել է Թյուրքական խորհուրդը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular