ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացիները դժգոհ են Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Բայդենի քաղաքականությունից. Newsweek

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քանի որ Ուկրաինայում մարտերը թեւակոխում են ութերորդ ամիսը, ամերիկացիները սկսել են հոգնել ուկրաինական ճգնաժամին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մոտեցումներից։ Այս մասին գրում է Newsweek-ը՝ հղում կատարելով Data for Progress հետազոտությանը։

Հարցման համաձայն՝ հարցվածների 57%-ը կտրականապես կամ մասնակիորեն աջակցում է ԱՄՆ դիվանագիտական ​​բանակցություններին, նույնիսկ եթե դա նշանակում է, որ Ուկրաինան ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Դիվանագիտական ​​կարգավորմանը կտրականապես դեմ է արտահայտվել հարցված ամերիկացիների 32%-ը։

Ընդ որում, հարցվածների 49%-ը կարծում է, որ Բայդենի վարչակազմը պետք է գործի «ավելի դիվանագիտորեն»՝ Ուկրաինային զենք մատակարարելը շարունակելու փոխարեն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր վերջին ելույթի ժամանակ Կիևին կոչ է արել դադարեցնել կրակը և վերադառնալ Մոսկվայի հետ բանակցություններին։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է  Մոսկվայի հետ բանակցություններին, սակայն ոչ Վլադիմիր Պուտինի, այլ Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ։

Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։ Պուտինը դրա մեկնարկը հայտարարեց փետրվարի 24-

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular