ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահի դրությամբ ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ չի նշանակվել, հստակություն այդ հարցում չկա. ՀՖՖ

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը նշեց, որ Անդրեյ Տալալաևի հետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի բանակցություն չի վարել:

«Այս պահի դրությամբ նոր մարզիչ չի նշանակվել, հստակություն այդ հարցում չկա: Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց ընդամենը երկու օր է անցել: Բնականաբար, մի քանի թեկնածուներ դիտարկվում են, երբ պաշտոնական որևէ բան լինի, անպայման կհայտարարենք»,- ասաց Կարապետյանը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի Խոակին Կապառոսի հետ. նա այլևս չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular