ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի տղամարդիկ են պայթել ականի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարտակերտի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում (Թարթառի շրջանում) ադրբեջանցի երկու տղամարդիկ են պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Միջադեպը տեղի է ունեցել Հասան Գայա գյուղի տարածքում։

Ականի վրա պայթել են Նիջաթ Ջաբարովը (1990թ.) և Ռաֆայել Բայրամովը (1976թ.)։ Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանց ոտքերն անդամահատել են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քաշաթաղի շրջանում ականի վրա ադրբեջանցի էր պայթել նաև օգոստոսի 30-ին ականազերծման աշխատանքների ժամանակ։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Նաջմեդն Հուսեյնովը թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել։

Ըստ պաշտոնական տվյալների` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականի պայթյունի 224 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular