ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սլայսեր՝ շերտատիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շերտատիչը (սլայսեր) տարբեր տեսակի ուտելիքը  շերտերով կտրելու սարք է։

Առաջին շերտատիչը ստեղծվել է հոլանդացի մսագործ Վիլհելմ վան Բերկելի կողմից 1898 թվականին։ Այդ առաջին հայացքից փոքրիկ աննշան թվացող գյուտը այդ ժամանակ իրական հեղափոխություն է առաջացրել։ Խոզապուխտը դրա օգնությամբ սկսել են կտրատել ոչ այնպես ինչպես նախկինում՝ բարակ շերտերով այնպես, որ այն  բառացիորեն հալվում է բերանում: Սլայսերը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում 20-րդ դարի 70-ականների կեսերին: Դա եղել է այն ժամանակ, երբ տնային տնտեսուհիները սկսել են ակտիվորեն հնարավորություններ փնտրել կրճատելու տնային աշխատանքների վրա ծախսվող ժամանակը և հանգստի համար ազատ ժամանակ ստանալու համար: Դրանից հետո սկսվել են արտադրվել տարբեր տեսակների և տարբեր նշանակության ու գների սլայսերներ:

Մեխանիկական (ձեռքի) սլայսերները՝ ինչպիսին եղել է այդ առաջին սարքը, ավելի էժան են են եղել գնով, բայց ներկայումս այդ տարբերակը հնացած է և հազվադեպ է օգտագործվում: Նման սարքում դանակի պտտումը, կտրվող նյութի տեղադրումը և շարժումը  կատարվում է ձեռքով։ Էլեկտրական սլայսերների գինը, իհարկե, ավելի բարձր է, բայց դա փոխհատուցվում է արդյունավետությամբ և օգտագործման հեշտությամբ: էլեկտրական սլայսերները, որոնք ներկայումս ավելի տարածված են, կարելի է բաժանել երկու ենթաբաժնի.

– կիսաավտոմատ, էլեկտրական դանակի շարժիչով և ձեռքով արտադրանքի մատուցմամբ, ունի աշխատանքի շարունակական և իմպուլսային ռեժիմներ:

- ավտոմատ, անհրաժեշտ է միայն կտրտման ենթակա ապրանքը դնել աշխատանքային մակերեսին և սահմանել շերտերի ցանկալի հաստությունը: Նման սարքերը օգտագործվում են արդյունաբերական ծավալների արտադրանք ստանալու համար:

Առևտրային ցանցերն այսօր առաջարկում են կտրատող սարքերի լայն ընտրանի՝ ինչպես գնով, այնպես էլ ծավալով: Կան սլայսերներ տան, արտադրական օբյեկտների, մեծ ռեստորանների և հասարակ ճաշարանների համար։ Նման կենցաղային տեխնիկան ավանդաբար ունի պլաստիկ, իսկ պրոֆեսիոնալները մետաղական պատյան։ Ըստ այդմ էլ լինում են  գների տարբերություններ:

Սլայսերի աշխատանքային մասը ներառում է էլեկտրական շարժիչ՝ շրջանաձև դանակով։ Ապրանքները տեղադրվում են շարժվող սահիկի վրա, իսկ պատրաստի կտորները ընկնում են ընդունող սկուտեղի մեջ: Սարքերի հզորությունը 80–200 վտ–ի միջակայքում է։ Այդ պարամետրը ուղղակիորեն է ազդում աշխատանքի վրա: Ցանկալի է, որ սարքի դանակը լինի պողպատյա՝ չժանգոտվող կամ կերամիկական: Սկավառակի դանակի սրումը կարող է լինել ուղիղ կամ ալիքաձև, նաև ինքնասրվող: Սլայսերի կտրման հաստությունը տատանվում է 1 մմ-ից մինչև 17 մմ, պրոֆեսիոնալ սարքերի դեպքում 0,5 մմ-ից մինչև 23 մմ:

 Սլայսերներ արտադրողները մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության խնդիրներին: Սուր կտրող ծայրով շրջանաձև դանակը փակված է լինում անվտանգության ծածկով։ Հատուկ կառուցվածքի մղիչը պաշտպանում է մատները վնասվածքներից։ Պետք է նաև նկատի ունենալ, որ հրահանգներով արգելված է սառեցված մթերքներ, ոսկորով միսը կամ խոշոր կորիզներով բանջարեղենն ու մրգերը կտրելը, քանի որ այդ ամենը ոչ միայն կարող է վնասել սարքը, այլ նաև դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular