ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը ֆեյսբուքյան ասուլիսով պատասխանում էր բոլոր հպարտ քաղաքացիների հարցին. Նարեկ Մալյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ամենասկզբում ժողովրդի ծոցից դուրս եկած վարչապետը ֆեյսբուքյան ասուլիսով պատասխանում էր բոլոր հպարտ քաղաքացիների հարցին: Հետո հնչեցին անհարմար հարցեր և նա սկսեց պատասխանել միայն լրագրողների հարցերին:


Հետո հնչեցին անհարմար հարցեր և նա սկսեց պատասխանել միայն յուրային լրագրողների հարցերին:
Հետո հնչեցին անհարմար հարցեր և նա սկսեց պատասխանել յուրային լրագրողների միայն այն հարցերին որոնք նախապես զտվում, խմբագրվում և հնչեցվում էին հանրային հեռուստատեսության լրագրողի կողմից:


Հետո հնչեցին անհարմար հարցեր և նա այսօր կպատասխանի միայն հանրային հեռուստաընկերության հարցերին:
Եթե հնչեն անհարմար հարցեր, հաջորդ անգամ նա կպատասխանի միայն ինքն իր հարցերին:

Ասածս ինչ ա, կեցցե հայկական ժողովրդավարությունը!!!

#արմենիան

#դըմոքրըսի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular