ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է հասկացնում Ադրբեջանը Ռուսաստանին. Կոպիրկինի ձախողումները հազիվ թե ներվեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ:

Այս այցից ընդամենը ժամեր անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն, դրա հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ:

Պատահակա՞ն են, արդյոք, նույն օրվա ընթացքում Կոպիրկինի այցն ու ադրբեջանական հերթական ագրեսիան:

Փորձագետները կարծում են, որ տվյալ դեպքում Ադրբեջանը դեմոնստրատիվ «ինչ-որ բան» է հասկացնում Ռուսաստանին: Բանն այն է, որ Իլհամ Ալիևի խոսքերը, թե հայերը թող հույս չդնեն, որ ինչ-որ մեկը կարող է ինձ զանգել, առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին: Այս հանգամանքն, ըստ քաղաքագետների, ցույց է տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում դիվանագիտական պարտություն է կրել:

Մեր երկրում շատերն են նշում, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շատ առումներով ձախողվել է և առաջին հերթին պարտվել է ամերիկացի իր գործընկերոջը՝ Լին Թրեյսիին: Ընդ որում, պարտվել է ոչ միայն «փափուկ ուժի» տեսանկյունից, այլև ընդհանրապես դիվանագիտական այլ ասպեկտներում, ինչը փաստացի գնահատվել է ԱՄՆ-ում. Թրեյսին նշանակվել է Ռուսաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան:

Շուտով ավարտվում է նաև Կոպիրկինի պաշտոնավարման ժամկետը, և կարծիք կա, որ նրա դիվանագիտական ձախողումները հազիվ թե ներվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular