ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարանների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1139 - 11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում (ներկայիս Ադրբեջանի տարածք), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։
1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։
1915– Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել է հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով նահանջել։
1919– ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։
1930– ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։
1934– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։
1985– վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։                        2003 –վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։
2006-Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը: 
2010-Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի Մայր տաճարում:
2011- ՀԱԿ-ը ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2020-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1207 –ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալլալեդին Ռումին։
1399 —Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։
1452 —գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչ»-ը։
1630 —Ամերիկայում կայացել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։
1715 —ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա էտիեն դե Կոնդիլյակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։
1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։
1799 —ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։
1809 —ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի` հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։
1846 — Չարլտոնում (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ) բժիշկ Ուիլյամ Մորտոնը աշխարհում առաջին անգամ ատամ է հանել՝ որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։
1882 —Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրոկայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատ։
1895 - Մադագասկարը անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։
1897 –վախճանվել է միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ Թերեզ Լիզյոացին, որը այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։
1901 —Ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։
1902 —արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։
 1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը։
1929-Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով՝ 75 վայրկյանի ընթացքում նա կտրել անցել է 3 կիլոմետր։
1954 —անցնելով բոլոր փորձարկումները մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։
1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։
1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։
1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։
1999 —սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։
2005– դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։
2009 —Եվրամիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։ 
2015 —Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular