Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սուրճի համաշխարհային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և  Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։

1929– վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:

1951– վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը:

1979 –վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։

2001 –վախճանվել է իրավաբան Վարդան Մուսախանյանը։

2006- պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ:

- պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, ըստ որի՝ աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլար։

2009- հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

2012- Արմավիրի մարզում մեծ շուքով բացվել է «Զիարիտ» եզդիական տաճարը, որը առաջին նման տաճարն է, որը կառուցվել է բուն եզդիական հայրենիքից դուրս։

2014 –վախճանվել է թերապևտ, քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը։

2015 –վախճանվել է ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը։

2018-պաշտոնապես ստեղծվել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ, որի առթիվ հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա:

2021- կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 106 –վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։

1515 —Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։

1547 –ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։

1567 —տեղի է ունեցել Միշելադան, որը հանդիսացել է Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։

1571– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։

1621 —կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի՝ Լեհաստանը պարտավորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ թույլ չտալ զապորոժեական կազակներին ասպատակություններ իրականացնել Ղրիմում։

1650- Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։

- Հոլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ-Այլենդ կղզու նկատմամբ (Հյուսիսային Ամերիկա)։

1717 —տեղի է ունեցել Գվատեմալյան երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է Գվատեմալայի մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։

1739 —ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի՝ Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։

1758 –ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։

1793 —անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։

1829 —Լոնդոնում ներքին գործերի նախարար Ռոբերտ Պիլի հրամանով ստեղծվել է քաղաքացիական միլիցիա, որը հետագայում դարձել է Սքոթլոնդ-Յարդը։

1842 —Ուիլյամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։

1864-ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Չաֆֆինս-Ֆարմի ճակատամարտը։

-ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի՝ որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։

1885- Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։

1887 —հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը։

1897 —Բուենես-Այրեսի «Օլիմպո» թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմիերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո պարը։

1901– ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։

1902 –վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։

1911 - Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1916 — «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։

1918 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլյացիայի է ենթարկվել։

1930 —Ջորջ Բեռնարդ Շոուն հրաժարվել է ստանալ պէրի տիտղոս։

1936– ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին:

1938-կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի՝ Չեխոսլովակին պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։

1941 ―Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60 000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։

1943 —Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։

1954– Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:

1957– Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար:

1979 - Հովհաննես Պողոս 2-րդը դարձել է Իռլանդիա այցելություն կատարած առաջին Հռոմի պապը։

1984 —Կուանդա ավանում հանդիպել են Բայկալ-Ամուրյան Մագիստրալի արևմտյան և արևելյան երկաթգծային շինարարական ջոկատները, ԲԱՄ-ը ամբողջականացվել է։

2004 - Տուտատիս աստերոիդն անցել է Երկիրից չորս լուսատարի հեռավորության վրա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)
Ամենադիտված