ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գարեջուր Սնոու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է աշխարհում ամենաշատ վաճառվող գարեջուրը: Ռուսաստանում, ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում ապրող միջին սպառողը դժվար թե ճիշտ պատասխանի այդ հարցին: Heineken-ը, Bud-ը և Budweiser-ը կանվանվեն, բայց դուք չեք լսի ճիշտ պատասխանը: Իսկ եթե ճիշտ պատասխանը լսեն, ապա դրան կարող են նույնիսկ չհավատալ։ Սնոու գարեջուր անվանումը իսկապես որևէ բան նշանակո՞ւմ է ձեզ համար: Բայց հենց այդ ապրանքանիշն է համաշխարհային առաջատարը գարեջրի վաճառքի ծավալով: Եվ իհարկե  նա հայտնի է հիմնականում Չինաստանում։ 2007թվականից ի վեր այն վաճառքի գծով թիվ առաջին գարեջուրն է աշխարհում, բացի այդապրանքանիշը հանդիսանում է գարեջրի հսկա SABMiller-ի դրոշակակիրը։

Snow Beer (Ձյունային գարեջուր) ապրանքանիշը հաջողության է հասել գրագետ գովազդային արշավի և սպառողների գիտակցության մեջ «ձյունոտ», թարմացնող ըմպելիքի կերպար ստեղծելու, ինչպես նաև իսկապես լավ (նույնիսկ եվրոպական չափանիշներով) համի շնորհիվ: Այն ունի կարբոնացիայի բարձր մակարդակ (թարմացնող ազդեցությունը ուժեղացնելու համար), նուրբ դառնություն և հարուստ համ: Սնոուի արտադրության մեջ օգտագործվում է չեխական Saaz Late hop հիբրիդային գայլուկի տեսակը, որը նույնական է Saaz hop-ին իր անուշաբույր պարունակությամբ, բայց գերազանցում է նրան բերքատվությամբ: Ագրեսիվ գովազդ, գումարած ապրանքին համարժեք գին, և զարմանալի չէ, որ Սնոու գարեջուրը շատ արագ հայտնի է դարձել Չինաստանում:

«Snow Beer Co» ընկերությունը ստեղծվել է 1994 թվականին Չինաստանի կառավարության առաջարկով։ Մրցույթ էր հայտարարվել «ժողովրդական» գարեջրի ստեղծման համար։ Արդյունքում մրցույթը հաղթել էին Snow Beer-ի ստեղծողները, և շուտով միջոցներ ստացել միանգամից երեք գարեջրի գործարանի կառուցման համար։ Արդեն 2002 թվականին «ձյունը» դարձել է ազգային գարեջուր, որը հատկապես սիրվել է Երկնային կայսրության երիտասարդների կողմից։ 2007 թվականին Չինաստանի կառավարությունը գրանցել է Snow Beer ապրանքանիշը։

2005 թվականից մինչև 2010 թվականը ընկերությունը դարձել է չինական գարեջրի մրցանակի հաղթող։ Դրան զուգահեռ աճել է նաև բուն ապրանքանիշի արժեքը։ 2006 թվականին Snow Beer-ը գնահատվել է 11,2 միլիարդ յուան, իսկ 5 տարի անց դրա արժեքն արդեն գերազանցել է 46 միլիարդ յուանը, որը Չինաստանի ամենաթանկ ապրանքանիշներից 29-րդն է։ Իսկ դա բավականին լավ արդյունք է սննդի արդյունաբերության համար: Բացի այդ, «Snow Beer»-ը մի քանի տարի Չինաստանում եղել է  ամենաարագ զարգացող ընկերությունը:

Ներկայումս ընկերությունն ունի 80 գործարան Չինաստանում, որոնք, բացի բուն Սնոու գարեջրից արտադրում են ևս մոտ 30 տարածաշրջանային ապրանքանիշեր։ Ընկերության մասնաբաժինը ազգային շուկայում կազմում է 21%, իսկ վաճառքը 2011 թվականին գերազանցել է 10 մլրդ լիտրը։ Այսօր ընկերության հիմնական սեփականատերերն են China Resources Enterprise և SABMiller անդրազգային կորպորացիաները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular