ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոսֆորում երթևեկությունը դադարեցված է ռուսական նավի վթարի պատճառով. Marine Traffic

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոտ 130 առևտրային նավ ստիպված են խարսխվել Մարմարա ծովում՝ սպասելով Բոսֆորի երթևեկության վերականգնմանը, որտեղ նախկինում խափանվել էր բեռնատար նավ` ըստ Marine Traffic նավի հետագծման պորտալի տվյալների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Չորեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել էր Բոսֆորի նեղուցով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ թուրքական Թուզլայից դեպի Ռուսաստան ուղևորվող Viva Eclipse 190 մետր երկարությամբ բեռնատար նավի վթարի պատճառով։ Ծառայության տվյալներով՝ խափանման պատճառ է դարձել ղեկի արգելափակումը։

Պորտալի տվյալներով՝ նեղուց մուտք գործելու համար հերթագրված են մոտ 70 բեռնատար և 60 տանկեր։ Միևնույն ժամանակ զբոսանավերը և մարդատար նավերը շարժվում են հենց Բոսֆորում։

Բոսֆորի նախորդ արգելափակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, երբ Ստամբուլից Ուկրաինա մեկնող 107 մետրանոց «Բրիզա» նավը խափանվել էր այնտեղ վթարի պատճառով։ Նույն օրը վերականգնվել է նավարկությունը նեղուցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular