Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լըքորնյուն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մանրամասների մասին:
«Այսօր ընդունել եմ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ մարտերը պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։
Հայտարարել եմ ֆրանսիական պատվիրակության շուտափույթ գործուղման մասին Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար»,- գրել է ֆրանսիացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Փարիզ է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ պահանջելով հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զորքերը վերադարձնել ելման դիրքեր: