ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմում զոհված Սևակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան․նա զոհվել է վիրավորներին օգնություն ցույց տալիս. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Սեւակ Ալեքսանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կդառնար 22 տարեկան։

Սեւակը բանակ էր զորակոչվել 2019 թ․ հունվարի 31-ին։ Ծառայում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։

Սեւակ Ալեքսանյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում։

«Սեւակը վարորդ էր։ Պատերազմի ժամանակ իր մեքենայով վիրավորներին տեղափոխել էր հոսպիտալներ, կրակահերթերի տակից հանել։ Այդ օրն էլ, երբ օգնելիս է եղել զինվորներին, զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իր հետ վերջին անգամ կապ էինք հաստատել հոկտեմբերի 7-ին։ Մեզ վստահեցնում էր, որ շատ հանգիստ վայրում է, հեռու թեժ կետերից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սեւակի հորեղբոր աղջիկը՝ Արփինե Ալեքսանյանը։

Սեւակն Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր։ «Սեւակի ընտանիքը մթերային խանութ ունի։ Սեւակը վերադառնալուց հետո նպատակ ուներ իրենց ընտանեկան բիզնեսը մեծացնելու»,- նշեց Արփինե Ալեքսանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular