Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի](/timthumb.php?src=disc/27-09-22/b3243b5fbb5c1e5636623a6472734174.jpg&w=780)
Սեպտեմբերի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:15-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Սմբատ Կ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Հ.-ին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ով դուրս է եկել ավտոմեքենայից որից հետո Mercedes-ով վրաերթի է ենթարկվել: