ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի իրական այլընտրա՞նք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։

1or.am-ի ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։ Ի դեպ, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են, որ անցկացվում են ոչ թե Ֆեյսբուքի միջոցով, այլ, այսպես կոչված, «բոլորի համար» բաց ֆորմատով։

Նշենք նաև, որ ասուլիսը, արդեն իսկ հսկայական հետաքրքրություն է առաջացրել և թվով 50 և ավելի լրատվամիջոցներ մասնակցության հայտ են ուղարկել:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ամենայն հավանականությամբ, Քոչարյանն «իր դեմքով» վերադառնում է ակտիվ քաղաքական դաշտ, որպես Նիկոլ Փաշինյանի իրական այլընտրանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular