Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հիմքեր է ստեղծում նոր հարձակման համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել»,- նախօրեին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային հանրությանը հասցեական աջակցություն տրամադրել Հայաստանին։

Մինչ Փաշինյանն ու իր իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ փորձում են Արևմուտքի միջոցով դիվանագիտական ճնշման ենթարկել Ադրբեջանին, թշնամի պետությունը շարունակում է հրադադարը խախտել և զուգահեռ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու համար։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Պատճառաբանվել է, թե իբր սեպտեմբերի 13-ին և 14-ին հայ-ադրբեջանական սահմանին և ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ընդ որում այս անգամ նախազգուշացման մեջ ընդգրկվել է նաև Տավուշի մարզի M4 մայրուղին, Իջևանից հյուսիս և դեպի Արևելյան շրջանները, ցուցակում է նաև Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճից դեպի արևելք և հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղը, Վայոց ձորի մարզը՝ Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղը։

ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում նաև սեպտեմբերի 13-ին էր տարածել, երեկ մի նախազգուշացում էլ Ֆրանսիան է տարածել։ Համանախագահ երկրների այս հայտարարությունները վկայում են, որ նրանք տիրապետում են տեղեկությունների, թե ինչ է իրականում կատարվում սահմանամերձ հատվածում, և ինչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել։

Այս երկու դեսպանատների հայտարարությունները ուշագրավ է Ադրբեջանի գործողությունների ֆոնին։ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, երեկ առավոտյան զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել, թե իբր Տավուշի մարզի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն են տարբեր ուղղություններով կրակել իրենց դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել էր այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, հրադադարի խախտումների մասին Ադրբեջանը նաև օրեր շարունակ տարածում էր սեպտեմբերի 13-ի հարձակումից առաջ և մեծ հավանականությամբ հենց հիմա էլ թշնամին փորձում է քարոզչական ֆոն ապահովել իր համար՝ Հայաստանի դեմ նոր, ավելի լայնածավալ ագրեսիա սկսելու։

Թե ի՞նչ է անում այս պայմաններում Հայաստանի իշխանությունը և ինչո՞վ է փորձում ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, թերևս չարժե ասել։ Տրվել է բացարձակ անգործության և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին թողել միայնակ՝ դեմ հանդիման թշնամական զորքերի հետ։ 

Դանիել Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 նոյեմբեր) Քիչ առաջ ադրբեջանական կողմը կրակ է բացել«Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ)Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄՇոլցը մտադիր է պարզեցնել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու կանոններըՎարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղումԱդրբեջանը կրակ է բացել հարավ-արեւելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆՔՊ-ի գրասենյակում ընտրությանը հետևած գործարարը հերթական միլիարդանոց գործարքն է կնքել Կառավարության հետ. 168.amԼեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆՀռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել էՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Տավուշի «ներքին խոհանոցում»Բայրամովը և Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցըՎրաստանում կանխվել Է Հայաստանից թանկարժեք զարդերի մաքսանենգությունըՄահացել է Բելառուսի արտգործնախարար Մակեյը. БелТАԲենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են շուրջ 30 դրամովՀայաստանի խորհրդանիշները սկսել են պատրաստել փափուկ խաղալիքների տեսքովՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովինՎրաստանը արդյո՞ք կդառնա կովկասյան ավտոմոբիլային հանգույց Փորձագետը գնահատել է ՀԱՊԿ–ը համաշխարհային մակարդակի հասցնելու մտադրություններըՄի քանի հազար ընտանիք մեկ օրում զրկվեց ընտանեկան նպաստից. Նաիրա ԶոհրաբյանԱդրբեջանը սպառնում է Հայաստանին և Իրանին ՔՊ-ում փակել են վարչության ընտրությունների կեղծիքների էջըՀայաստանի իրանամետ քվեարկությունը․ երբ պրագմատիզմը գերիշխում է «Բոգդան Բեզպալկո. Հայաստանում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է» Ներքին «թիմեր», ոչ խաղաղ «արշալույսներ».... «Փաստ»ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի. «Ժողովուրդ»Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 նոյեմբեր) Ողբերգական ավտովթար. կան զոհեր և վիրավորներՄիջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ. «Փաստ»Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը.«Ժողովուրդ»Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է. «Հրապարակ»Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում. «Փաստ»Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆԱվտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհԱլիևը «Ռուսաստանի ստրուկ» է անվանել Հայաստանին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել հայերի հասցեին«Լաչինի միջանցքի» մերձ հատվածներում ադրբեջանցիները մարտական դիրքեր են տեղակայել․ Տիգրան ԱբրահամյանԵրևանը Ռուսաստանին առաջարկել է օգտագործել աբխազական երթուղին պարենային բեռների համար. Սանդիկով. Sputnik ԱրմենիաՈվքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնինՖրանսիան հավատարիմ է Փաշինյանի և Ալիևի բանակցություններին աջակցելուն. ԱԳՆԵրևանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենայինԱնահիտ Ավանեսյանը կյանքի է կոչում Արսեն Թորոսյանի ոչ պոպուլյար որոշումներն ու ծրագրերըԻրանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը՝ ումմայական ինքնության պրիզմայով. Քսավիեր Վիլյար«Խոսելու բան կա»․ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներըԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում. Միխայել Զիբերթը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիդերլանդների դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆԱլիևը կարծում է, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները«Մենք չենք վախենում նրանցից»․ Ալիևը սպառնացել է Իրանին
Ամենադիտված