ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր,  Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 – ծնվել է գեղանկարիչ է Եղիշե Թադևոսյանը:

1916– Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

1920-հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:

1923-ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:

1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:

1981-ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է Վան օպերացիա անունով:

2006-Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:

2007-«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է եղել:

2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:

2013-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

2015- լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում:

Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում երկու զոհ և երկու վիրավոր:

- Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:

2018- վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:

2019-Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն:

2021- վախճանվել է լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լևոն Աթոյանցը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622–Մուհամմադ մարգարեն Մեքքայից Մեդինա է տեղափոխվել՝ իրականացրել է Հիջրա։

768 –վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:

1541 –վախճանվել է գերմանա-շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:

1664 —Նոր Հոլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլյացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:

1724 —ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:

1739 —ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:

1801-Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։

1802 –վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:

1812 —Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:

1830 —Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:

1852–ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։

1884 —ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը: 

1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։

1902 –ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:

1911 –ծնվել է ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:

1934 - «Պրավդա» թերթը առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։

1944 – հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի՝ Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վեր ածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:

1945 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:

1948– ստեղծվել է Հոնդա ընկերությունը։

1953 —Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:

1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ  Կամպ Նոու մարզադաշտը։

1960 – ԱՄՆ-ում ջուր է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի  անդամ։

1973 - Գվինեա Բիսսաուն անկախացել է Պորտուգալիայից։

1996– Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

1998 —Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular