ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպումը «զուր» չի անցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը երեկ տեղեկացրել էր, որ «հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի»:


Հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»: 


Հաշվի առնելով, որ այս հանդիպման նկատմամբ հանրության գերակշիռ մասի սպասելիքները շատ մեծ էին, և մարդիկ մեծ հույսեր էին կապում Կաթողիկոսի ու Նախագահների հանդիպումից, նշյալ հաղորդագրությունը որոշ մասի մոտ հիասթափություն առաջացրեց:
Այն, որ նման հանդիպման մասին տեղեկությունն այսքան քիչ է, ամենայն հավանականությամբ, մասնակիցների ընդհանուր որոշման արդյունք է: Այդուամենայնիվ, կան որոշ տեղեկություններ, ըստ որոնց, հանդիպումն ամենևին «զուր» չի անցել, և Կաթողիկոսն ու նախագահները բավական լուրջ որոշումների են հանգել:

Մասնավորաբար, մինչ հանդիպումը շրջանառված «տեղեկությունները», թե Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անելու երկրի համար այս ծանր վիճակում համախմբվել իշխանության շուրջ, անհիմն էին: Մեր ունեցած տեղեկություններով, հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկիրը կոլապսի ու մեծագույն վտանգի առջև է կանգնած, և դրա միակ մեղավորը գործող իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ըստ այդմ, նախնական տեղեկություններով, որոշվել է կոորդինացված աշխատանքներ իրականացնել Նիկոլ Փաշինյանից ազատվելու ուղղությամբ: Ի դեպ, այն, որ հետագա աշխատանքներ իրականացվելու են, նշված է նաև հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular