Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Բիսեքսուալ համայնք՝ Բիսեքսուալության օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1723 —Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի` Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլյանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։

– ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1922 —Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի՝ ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։                                                                                                                             

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված անցկացվելիք  «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020-Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ, և խնդրել են պատգամավորներին սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը եւ պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

2021- Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

480 մ․թ․ա․ —ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդը։

63 մ․թ․ա․ —ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 —Հռոմում աստվածների շարքն է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 —կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի՝ Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 –ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 —Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 —իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով հավատի բերել նրանց:

1666 —վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որը հանդիսանում է ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1784 —ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի՝ բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 —ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն՝ առաջնորդվելով Լեվելյեի ցուցումներով հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը:

1848 —ամերիկացի Ջոն Կուրտիսը իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 —ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 –ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1932 —հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի՝ առաջացած պետությունը սկսվել է անվանվել Սաուդյան Արաբիայի թագավորություն։

1939– ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը Լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆտանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970– ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 —հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002– սկսվել է «Բրիգադա» սերիալի ցուցադրությունը:

2002 —Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 – վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունը
Ամենադիտված