1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն հայտարարել է դեպի Եվրոպա գազի արտահանումը 40%-ով ավելացնելու մտադրության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը պատրաստ է 2022 թվականին 40%-ով ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով` Բաքուն մինչև այս տարվա վերջը տարածաշրջան վառելիքի արտահանման ծավալը 8,2-ից կհասցնի 11,5 միլիարդ խորանարդ մետրի։ «Այսպիսով, Հարավային գազային տրանսպորտային միջանցքը կհասնի ամբողջ հզորությանը»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Ադրբեջանը գազ է վաճառում Եվրոպային 2020 թվականի վերջից Անդրադրիատիկ գազատարով։ Համաձայնագիրը ենթադրում է գազի արտահանում տարածաշրջան 25 տարով՝ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրի չափով։ Դրանցից 8 միլիարդ խորանարդ մետրն արտահանվում է Իտալիա, 1 միլիարդը՝ Հունաստան եւ Բուլղարիա։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն կկրկնապատկի Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը, որն անցնում է Ադրբեջանից Վրաստանի և Թուրքիայի տարածքով մինչև Հունաստանի սահման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular