Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Անկախության տոնի առթիվ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը ժողովրդավարությանը և մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում։ Հայտնում ենք մեր ցավակցությունը վերջին հարձակումների ժամանակ զոհերի կապակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր աջակցությունը տարածաշրջանում առավել կայունություն հաստատելու ջանքերին։ Մենք հավատարիմ ենք մնում Ձեր և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Այս տարի ԱՄՆ-Հայաստան մեր նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատեց մեր համատեղ հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին: Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին, մինչ դուք շարունակում եք աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի, հաշվետու ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ուժեղացման ուղղությամբ:

Մեր համատեղ աշխատանքն անցած տարվա ընթացքում շարունակել է ամրապնդել և խորացնել մեր ժողովուրդների միջև կապերը: Ամբողջ հայ ժողովրդին մաղթում եմ անվտանգ և խաղաղ Անկախության տոն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՀԱՊԿ-ից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել․ Նիկոլ ՓաշինյանԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԾանոթ ու միառժամանակ անհայտ … երաժշտական գործիք ուդԱրցախից նոր հաղորդագրություն է ստացվելՇոյգուն կոշտ նամակ է գրել Ալիևին. ԱղբյուրԹուրքիային ամեն ինչ, Սիրիային՝ միայն սնունդ. Փաշինյանի օգնությունըՏեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը Ռուսական բողոքի նոտա Լին Թրեյսիին «Ռուսաստանի ազդեցության ընդունելի այլընտրանք չկա Կովկասում»«Վառի՛ր, վառվի՛ր վառ...» Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելԸնդդիմությունը պայքարը տապալում է մանրուքներումՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀասարակությանը չի ներկայացվում գործն իր ողջ ծավալով և մանրամասներովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 փետրվար)Թուրքիայում զոհերի թիվն ավելանում է. նոր տեղեկություններԻ՞նչն է Թուրքիա փրկարարներ ուղարկելու նժարի հակառակ կողմումԹուրքիայի Հաթայ նահանգում վիճակն աղետալի է․ քաղաքային հիվանդանոցը ևս փլուզվել էԱրցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Պորտուգալիայի դեսպանինՄԱԿ-ը 25 միլիոն դոլար կհատկացնի Թուրքիային և ՍիրիայինԳերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանըԿարո Փայլանը հայտնել է, որ Հայաստանից փրկարարական խումբն արդեն ժամանել է ԹուրքիաՄարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4544-իՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բաշար Ալ Ասադի հետՊՆ վարչական համալիրում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցելՎահե Ղազարյանը ճանապարհել է Հայաստանից Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատներին«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է․ Լարսը փակ էԱյստեղ նստած եմ, թող գան՝ գտնեն. Միհրան Պողոսյան. «Առավոտ»Հայաստանը փրկարարներ է ուղարկում Սիրիա և ԹուրքիաՎերջին երկու օրվա ընթացքում հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել ամբողջ աշխարհումՀայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշ առաջընթաց կա. Արարատ ՄիրզոյանԲոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռենԱրցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել էԱյն, որ Գերմանիան Ադրբեջանից գազ է գնում, չի նշանակում, որ անտեսելու է մարդու իրավունքներըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՏՏ մասնագետի տեղափոխում Հայաստան. Առավելություններն ու թերությունները Ռազմական լրագրող Կոց. Սերբերը, աբխազները, հայերը և ամերիկացիները կռվում են Ռուսաստանի համար Ուկրաինայում Լեհաստանի պաշտպանության նախարարը «մատնեց» ԹուրքիայինՄեծ ընկերություն. Ադրբեջանը կողմ է Պուտինի ու Լուկաշենկոյի համար Հաագայի տրիբունալի ստեղծմանըՔարոզչական միֆի վախճանը. Սյունիքում քաղցկեղածին իրավիճակը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է. Past.amԸնդդիմադիրներին զրկում են անձեռնմխելիությունից. Փաշինյանի ճղճիմ վրեժըՌուբեն Վարդանյանը բարձր վարկանիշ ունի Հայաստանում և ԱրցախումԹուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար ամեն անգամ ստորանալը չի բերելու դրա կարգավորմանըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 փետրվար)«Լալահառաչ» PR Չարենցի «բարձր հովանու» ներքոԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-իԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷԲաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա
Ամենադիտված