ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կրկին խախտում է հրադադարը, իսկ Փաշինյանի միակ հույսը Փելոսին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է ստանալ արևմտյան երկրների աջակցությունը, Ադրբեջանը շարունակում է նույն ոգով սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին, իսկ երեկ էլ մի քանի օրվա դադարից հետո կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։

Երեկ ցերեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Բերձորում Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքն է տվել, զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան» կտանք։

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի, ոչ մեկ մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն, ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել»,- հայտարարել է Ալիևը։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է խաղաղություն չուզելու և ռևանշիստական մտքեր ունենալու մեջ, դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը և նաև նշել, թե ադրբեջանական զորքերը, որոնք վերջին ագրեսիայից հետո մի քանի կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, գտնվում են իբր ադրբեջանական տարածքում։

Այս հոխորտանքներից հետո, արդեն երեկոյան ժամը 20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը խրոխտ մի հաղորդագրություն է տարածել, թե պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նախարարության խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմից կա վիրավոր, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտումը վկայում է, որ այս երկիրը բացարձակապես թքած ունի թե՛ միջազգային իրավունքի վրա և թե՛ գերտերությունների զգուշացումներին՝ հատկապես այս օրերին, երբ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ ԳԱ 7-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ է ունենալու նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Հրադադարի ռեժիմի խախտումը վկայում է, որ Ադրբեջանը բացարձակապես մտադիր չէ ենթարկվել միջազգային ճնշումներին, իսկ նրա դեմ հնարավոր է պայքարել ոչ միայն տարբեր պետությունների ներկայացուցիչների սրտաճմլիկ ուղերձներով՝ այլ միայն հայկական բանակը զինելով և հակառակորդին արժանի հակահարված տալով։

Արեն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular