1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում Է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը։

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը բնորոշվում Է որպես հարաբերականորեն կայուն: Գիշերն անցել Է հանգիստ, պատահարներ չեն արձանագրվել: Կողմերի աշխատանքային հանձնախմբերը շարունակում են իրադրության ապաԷսկալացիայի եւ պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի եւ միջոցների հետքաշման շուրջ համաձայնությունների կատրաման ստուգման միջոցառումների անցկացումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Շարունակվում են սահմանամերձ տարածքները չպայթած արկերից, ականներից, ռազմամթերքից եւ այլ պայթյունավտանգ միջոցներից մաքրման եւ վնասազերծման աշխատանքները»,- նշել են սահմանապահ ծառայությունում: Բախման գոտու ականազերծումն սկսվել Է սեպտեմբերի 20-ին: Իրադրությունը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի պնդմամբ՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»:

Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը հայտնել Է Օշի մարզի գնդակոծման մասին: Ղրղզստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերից տարհանել են շուրջ 140 հազար քաղաքացու: Սեպտեմբերի 18-ից Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը չի հայտնել նոր միջադեպերի մասին, իսկ սեպտեմբեի 19-ին երկու երկրների Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներն ստորագրել են արձանագրություն սահմանից զորքերի հետքաշման եւ խաղաղության հաստատման մասին: Ղրղզական կողմից բախման հետեւանքով զոհվել Է 59 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular