Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն լքելու կոչերը խնդիրներ են հարուցելու Ռուսաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստեղծված իրավիճակը շփման գծում և Հայաստանում օրեցօր սաստկացող հայտարարությունները ՀԱՊԿ-ն լքելու, ինչպես նաև հակառուսական տրամադրություններ Հայաստանում գեներացնելու ուղղությամբ, մտահոգել են ռուսական քաղաքական շրջանակներին։

Եթե Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը առայժմ թեթև ակնարկներով է փորձում Հայաստանի գործող իշխանություններին բացատրել նման վարքի անընդունելիությունը և անթույլատրելիությունը, ապա ռուսական որոշակի քաղաքական գործիչներ պարզ և հստակ ակնարկում են, որ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ նման պարագայում։

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարևն է հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով ակցիաները Հայաստանում ֆինանսավորված են ԱՄՆ-ի կամ ամերիկամետ ուժերի կողմից։ Բոնդարևը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են կայուն մնալ՝ չնայած դեպի Արևմուտք Հայաստանին շեղելու փորձերին։

«Հայաստանին վաղուց են դրդում Արևմուտքի կողմ թեքվել, սակայն հայ-ռուսական հարաբերությունները դեռևս կայուն են, բարիդրացիական և գործընկերային, ինչպես երկկողմ, այնպես էլ բարձրակողմ միջազգային դաշինքը և կազմակերպությունների կազմում։ Այնուամենայնիվ ԱՄՆ-ն ու նրա կամակատարներն ամեն գնով ձգտում են սեպ խրել մեր մեջ»,- գրել է Բոնդարևը։

Թերևս այս շարքում կարելի է նաև առանձնացնել ռուսական ԶԼՄ-ների վերջին օրերի հաղորդագրություններն ու թոք շոուները, որտեղ Հայաստանի իշխանություններին պարզ և բացահայտ մեղադրում են հակառուսական տրամադրություններ գեներացնելու մեջ, ինչը թերևս վկայում է, որ Ռուսաստանին լրջորեն մտահոգել է նման հանգամանքը։

Մինչդեռ իրականում Ռուսաստանը ունի մեկ անելիք՝ ցույց տալու և կատարելու իր դաշնակցային պարտավորությունները, ինչի պարագայում Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժերին բարդ կլիներ նման տրամադրություններ տարածել, հատկապես, որ խաղաղապահների անգործության և ՀԱՊԿ-ի իրավիճակին համարժեք չարձագանքելու պարագայում բնավ էլ դժվար չէ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացնելը։

Այս առումով մտահոգվելու, հնարավոր զարգացումներից մտահոգվելու տեղ ունի թե՛ Հայաստանը և թե՛ Ռուսաստանը, քանի որ հատկապես պատերազմական վիճակում զարգացումները կարող են անդառնալի և ծանր լինել։ Եթե Հայաստանի դեպքում այդ խնդիրները գոյութենական են, ապա Ռուսաստանի դեպքում լուրջ քաղաքական։ Հարավային Կովկասը կարող է հայտնվել թուրքական ազդեցության գոտում, իսկ Ռուսաստանին դուրս մղեն ոչ միայն Հայաստանից, այլ նաև Արցախից։ Ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունները վերբեռնման լրջագույն կարիք ունեն և պետք է անհապաղ իրականացնել դա։

Ռոբերտ Արշակյան

Էդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
Ամենադիտված