ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոյաբանական խնդիրը ստիպում է ոչ ստանդարտ լուծումների գնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետականության գլխին կախված գոյաբանական խնդիրը ստիպում է ոչ ստանդարտ լուծումների գնալ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ տեսաուղերձով դիմել է Հայաստանի և Արցախի բնակիչներին, ուղերձը թերևս կարելի է բնութագրել մեկ բառով՝ ուղերձ ոչնչի մասին։ Հայաստանի իշխանությունների երեսը լվանալու Արայիկ Հարությունյանի այս նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից։

44-օրյա պատերազմից հետո առանց այն էլ Հայաստանում և Արցախում իր հեղինակությունից զրկված Արցախի նախագահը, այժմ էլ ամեն գնով փորձում է պարզերես դարձնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հայտարարելով, թե Հայաստանի իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ է, և որևէ փաստաթուղթ Արցախի թիկունքում չի կարող ստորագրվել։

Մինչդեռ իրավիճակը բոլորովին հակառակն է, ինչը փաստում են ոչ միայն անկախ փորձագետները, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Իրավիճակն այնքան բարդ է, որ ստիպում է նախկին հակառակորդներին և մրցակիցներին մեկտեղել ուժերը՝ Հայաստանում իրավիճակը շտկելու, փաշինյանական վարչախմբին իշխանությունից հեռացնելու և նոր մեթոդներ գտնելու երկիրը ուշքի բերելու համար։

Երեկ սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ առաջիկայում կարող է հանդիպում կայանալ Հայաստանի նախկին 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև։

Հայաստանի 1-ին նախագահը նախօրեին վերջապես հանդիպել է Գարեգին Կաթողիկոսին, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը։ Ուստի բոլորովին չի բացառվում, որ առաջիկայում նման քառակողմ հանդիպում լինի։

Այդպիսի մի հանդիպում այլ ձևաչափով տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, երբ հանդիպել էին Հայաստանի նախկին 3 նախագահներն ու Արցախի նախագահներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Տասնամյակներով իրար դեմ քաղաքական պայքար մղած այս գործիչները հանուն Հայաստանի պետականության պահպանման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, այլևս տանը նստելու իրավունք չունեն, պարտավոր են ոտքի կանգնել, իրենց հնարավորություններն ու փորձն օգտագործել Հայաստանը ապիկար և դավաճանական վարչախմբից ազատելու և իրավիճակը արմատապես բեկելու համար։ 

Արթուր Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular