ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արոնյանը մեկնարկել է Julius Baer Generation Cup-ում

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը մեկնարկել է Julius Baer Generation Cup մրցաշարում:

Արագ շախմատի մրցաշարի մեկնարկային 4 տուրերում Արոնյանը տոնել է երկու հաղթանակ և երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 6-րդն է: Առաջատարը 12 հնարավորից 10 միավոր հավաքած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Julius Baer Generation Cup-ը բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից: Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular