Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը սկսում է նյարդայնանալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ և թշնամական պետությունների լպիրշ վերաբերմունքը վաղ թե ուշ հանգեցնելու են իրանական կողմի զայրույթին։

Հայաստանում Իրանի դեսպանատունն է մեկնաբանություն տարածել՝ նշել, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։

44-օրյա պատերազմից հետո իրանական կողմը բազմիցս շեշտել է, որ դեմ է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որևէ ոտնձգության և դա համարում է իր համար կարմիր գիծ, սակայն, թերևս, առաջին անգամ է, որ խոսվում է ոչ թե պարզապես դիմադրության, այլ հատուկ դիմադրության մասին։

Երեկ նաև «Շանհայի համագործակցության կազմակերպման գագաթնաժողովի» շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարել, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է և ապակայունացնում է տարածաշրջանը։

Իրանական կողմը աներկբա և հստակ է իր դիրքորոշման մեջ, բնականաբար մեր հարավային գործընկերն ունի սեփական շահերը, իսկ Հայաստանով անցնող ճանապարհը նրա համար կյանքի ճանապարհ է։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և Իսրայելը ամեն գնով ցանկանում են թուլացնել Իրանին և կտրել նրա հնարավորությունները, իսկ Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է լուրջ աշխատել իրանական կողմի հետ, իրավիճակը փոքրիշատե Հայաստանի կողմը բեկելու համար։

Ի տարբերություն միջազգային գերտերությունների և այլ խաղացողների, որոնց համար էական են ոչ թե մարդու իրավունքները և պետությունների տարածքային ամբողջականությունը, Իրանի շահերը հստակ են և այս փուլում լիովին համընկնում են Հայաստանի Հանրապետության շահերի հետ։

Վահե Վարդանյան

ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
Ամենադիտված