Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Ադրբեջան՝ Գիտելիքի ազգային օր, Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժեների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1826 - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։

1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899— ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918— Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1921 —ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։

1922 — ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։

1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլյանը, որը եղել է այսպես կոչված, «Մանհեթենի նախագծի» մշակողներից մեկը։

1954— ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1961 –ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը։

1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003-ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:

2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2008-Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին, ըստ ոստիկանության, գնահատման մասնակցել է 6-7 հազար մարդ: 

2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

2016- Աժ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:

2018-Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։

2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

533 —Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևելյան Հռոմեական կայսրության  բանակը մտել է Կարթագեն։

668- սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254— ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Մարկո Պոլոն։

1514 - թուրքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 –ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1675 –ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։

1776 —անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 — Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 —Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 –ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 –ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1843 —ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։

1847 — ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890— ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը հանդիսացող Ագաթա Քրիստին։

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդելի տանկ։

1928 —անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլլինը։

1930-կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - Նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացությունից։

1945-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

1959-սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։

1971— ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։

1997— սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 — ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Любимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в ТавушеГраждане в Армении перекрыли трассы Спитак-Ереван и Спитак-Гюмри
Самое популярное