ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրգեն Կլոպ․ Կարողացանք ցուցադրել մեր ֆուտբոլը

ՍՊՈՐՏ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի տնային խաղում։

«Կարողացանք ցուցադրել մեր ֆուտբոլը։ Ավելի շատ ագրեսիա եւ համարձակություն ցուցադրեցինք, քան «Նապոլիի» հետ նախորդ խաղում։ Ամեն ինչ լավ էր, բայց սա ընդամենը առաջին քայլն է։

«Այաքսի» համար բարդ էր պաշտպանվելը մեր ինտենսիվ գործողությունների, պաշտպանության, պրեսինգի պայմաններում։ Մատիպի գոլը վերջնամասում շատ կարեւոր էր։ Պատկերացում չունեմ, թե ինչու ավել վաղ չէինք կարողանում գրավել մրցակցի դարպասը ստանդարտ դիրքերից։ Բոլոր հարվածներն էլ վտանգավոր էին»,- Կլոպի խոսքը մեջբերում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Լիվերպուլն» Իտալիայում «Նապոլիին» պարտվել էր 1:4 հաշվով։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

A խումբ

«Լիվերպուլ» - «Այաքս»՝ 2:1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 17, Ժոել Մատիպ, 89 - Մոհամեդ Կուդուս, 27

Սեպտեմբերի 14

«Գլազգո Ռեյնջերս» - «Նապոլի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․  «Նապոլի»՝ 3 (1 խաղ),  «Լիվերպուլ»՝ 3, «Այաքս»՝ 3 միավոր, «Գլազգո Ռեյնջերս» (1 խաղ)՝ 0։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular