Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր ի պատիվ Սան-Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:

1829– Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը։

1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։

1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):

1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։

1918-Բաքուն գրավվել է Կովկասյան Իսլամական բանակի կողմից, որին հետևել է օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:

1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։

1920-Էրիվան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին և հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ:

– ծնվել է բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:

1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։

1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։

1957 – ծնվել է քաղաքական և հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

1958- Շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։

1965-ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:

1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:

1991-ստեղծվել է «Համազգային» թատրոնը:

1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:

2007-MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ.-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնվել է առաջիկա 5 տարիների ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ 

2012-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2016-Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

2017-Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:

786 —Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Գարուն Ալ-Ռաշիդը:

1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։

1522 –ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի՝ Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:

1638 –վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:

1752 - Բրիտանական կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։

1760 –ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին:

1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:

1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:

1864- ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:

1867 – լույս է տեսել Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1911-մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:

1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է ամերիկացի բալերինա Այսեդորա Դունկանը:

1937 –վախճանվել է չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:

1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած VS-300 ուղղաթիռը:

1965- ծնվել է  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

1984 –վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:

1994– տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։

1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:

2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:

2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռ վթարի է ենթարկվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձինք։

2010 –Ֆրանսիայի սենատը հաստատել է օրենք, համաձայն որի՝ կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:

2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное