ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՄԱԿ-ի Հարավ-Հարավ կազմակերպության համագործակցության օր, Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին, Կաբո-Վերդե՝ Ազգային օր, Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր, Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր, Թուրքմենիա՝ Ռուհնամի օր, Իրան՝ Իրանի կինոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 – ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը:

1894- վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը:

1896 – ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը:

1932- վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը:

1949- ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան):

1959– ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։

1980 – վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:

2002-Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին: Ըստ այդմ՝ գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը, նախկին 60 դրամի փոխարեն, սահմանել է 80 դրամ։ 

2003- Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։ 

2005- Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են  8 երկրներ ներկայացնող հանրահայտ դերասաններ:

2007- վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը:

2015-Ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 490 – տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։

1185 –ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ 1-ին Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում:

1504 –իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստոփոր Կոլոմբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա:

1683– Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։

1722- ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն:

1764- վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն:

1799 –Դերբենդի շեյխ (Ադրբեջան) Ալի-խանը ընդունել է ռուսական քաղաքացիությունը:

1890- անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը:

1905 –ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն ՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից:

1907- վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլյա Ճավճավաձեն:

1921 – ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը:

1929- վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը:

1933 —Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը:

1934– Լատվիան, Լիտվան և Էստոնիան Ժնևում ստորագրված պայմանագրի համաձայն՝ ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։

1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո  քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ:

1943 - Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանացիների դիվերսիան խմբի գործողությունների։

1944 – ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը:

1949- ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1953 —վախճանվել է հրազգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը:

1958-փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին:

1959– տիեզերք է արձակվել «Լունա-2» միջտիեզերական կայանը, որը հանդիսանում է լուսնի մակերևույթ հասած առաջին կայանը։

1980- Ահմեթ Քենան Էվրենը  իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում:

2003- վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը:

2012– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվել է IPhone 5-ը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular