Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուզեպպե Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց երաժշտասերներին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի հրավիրյալ մենակատարը ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կատարեց մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Անատոլի Լյադովի ստեղծագործություններից։ Այնուհետև բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 21-ամյա իտալացի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին և նվագախումբը ներկայացրին Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը։

Իտալացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր  Սալվատորե Ակարդոն, խոսելով Ջուզեպպե Ջիբբոնիի մասին, նշել է, որ երիտասարդ ջութակահարն ունի կատարյալ ինտոնացիա, զարմանալի տեխնիկա, անկեղծ երաժշտականություն: Իսկապես, բոլոր այս որակներին ականատես եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում. Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց ներկաներին։ Նա աներևակայելի վարպետությամբ մատուցեց բարդագույն ստեղծագործությունը՝ ցուցադրելով ջութակի տիրապետման իր նրբությունները։ Նրա ելույթն արժանացավ ունկնդրի բուռն ծափողջույններին. դահլիճը չէր թողնում ջութակահարին հեռանալ բեմից, իսկ վերջինս մեծ երախտագիտությամբ ներկաներին էր պարգևում բազմաթիվ բիսեր։

Երաժիշտների ընտանիքում մեծացած Ջուզեպպե Ջիբբոնին ասում է, որ Պագանինիի ստեղծագործություններն ինքը նվագում է ամեն տեղ ու մշտապես, որպես իտալացի՝ ինքը պարտավորված է նրա երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։ Նշենք նաև, որ երիտասարդ ջութակահարն անցած տարի առաջին մրցանակ է ստացել Պագանինիի անվան միջազգային մրցույթում։

2012 թվականին՝ 12 տարեկանում, Ջուզեպպե Ջիբբոնին հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ներկայությամբ։ Ջութակահարը խոստովանում է, որ դա աննկարագրելի զգացմունքային պահ էր։

Ջուզեպպե Ջիբբոնին Հայաստանում առաջին անգամ էր, առաջին անգամ էր համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ջութակահարը նշեց, որ հրաշալի զգացողություններ էին փոխանցվում իրեն՝ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելիս։

Տեղեկացնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Ջուզեպպե Ջիբբոնին մասնակցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած մի շարք ծրագրերի։ Ըստ երաժշտի, հիմնադրամը ֆունդամենտալ աշխատանք է կատարում, դասական երաժշտությունը և հատկապես երիտասարդ երաժիշտները նման կազմակերպությունների կարիքն ունեն։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջիկա օրերին դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ երկացանկով և մեծանուն երաժիշտներով։ Երևանում սպասվում են ֆլեյտահար Ջասմին Չոյի, ջութակահարներ Սերգեյ Կռիլովի, Գիլ Շահամի, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլիի, տենոր Յոզեֆ Կալեյայի և թավջութակահար Միշա Մայսկու ելույթները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ) Ովքե՞ր կարող են զենք կրել․ նոր օրինագիծ՝ ՔՊ-ից ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիսԵրևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Opel է այրվել․ վիրավորներ կան Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը Ադրբեջանը 32 գերի է ազատում՝ 2-ի դիմաց. ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Գեղամա գեղեցկուհին արևածագին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ մանրամասներ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին․ ի՞նչ են քննարկելԵրբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը սահել է դեպի ձորը (մոտ 25մ) և կողաշրջվել․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 դեկտեմբեր)Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ «Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել այսօր ՀՀ իշխանությունների եւս մեկ ապօրինություն Եվրոպան ներեց․ «Հրապարակ» ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի․ «Հրապարակ» Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ․ «Հրապարակ»
Ամենադիտված