ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան: Նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ռուս դիզայներ Իգոր Գուլյաևն Instagram-ում: Երգչուհու համերգային տնօրեն Ելենա Չուպրակովան հաստատել է Պուգաչովայի վերադարձը։

Գուլյաևի հրապարակած տեսանյութում Պուգաչովան Մոսկվայում իջնում է մեքենայից և ասում է, որ «երկար ժամանակ» է ինչ Ռուսաստանում է։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ Պուգաչովան վերադարձել է Մոսկվա՝  երկվորյակներ Հարրիին և Լիզայի սեպտեմբերի 1-ին նախապատրաստելու համար:

Ելենա Չուպրակովայի խոսքով` երգչուհին երկար ժամանակ է, ինչ երկրում է, բայց դեռ ելույթներ չի ունենա:

Ալլա Պուգաչովան և նրա ամուսին Մաքսիմ Գալկինը լքել են երկիրը Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո։ Գալկինը դեմ է արտահայտվել ռուսական զորքերի մուտքին Ուկրաինա։ Սկզբում զույգն ապրել է Իսրայելում, ապա մեկնել Լատվիա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular