ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Մուրադ Մալխասյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը:

Այս կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել Շիրակի մարզպետն ու կառույցի աշխատակազմը՝ նշելով. «Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։

Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի նվիրյալ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելը արվեստ է ու այդ կերպ կարելի է սեր ու բարիություն տարածել։

Խորին ցավակցություններ ենք հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular