ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը. Էրդողանը մասնակցելու է, ընդդիմությունը դեռ թեկնածու չունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին, ուրբաթ հայտարարել է երկրի արդարադատության նախարարության ղեկավար Բեքիր Բոզդաղը։

«Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսի 18-ին: Դրանք կլինեն երկրորդ ընտրությունները, որոնցում կմասնակցի մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը)»,- ասել է նախարարը Miliyet թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայում ընդհանուր (նախագահական և խորհրդարանական) ընտրությունները, տեղական օրենսդրության համաձայն, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նշանակված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը՝ ի դեմս վեց կուսակցությունների դաշինքի, դեռ չի նշել իր թեկնածուին։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու։ Արդարադատության նախարարության ղեկավարը բազմիցս ասել է, որ գալիք նախագահական ընտրությունները Էրդողանի համար երկրորդն են լինելու Թուրքիայի՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելուց հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular