ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հայկական կողմին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ», - մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն Կուրենկովի խոսքերը ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում։

Հանդիպման սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների, ինչպես նաև մահացած ՌԴ ԱԻՆ նախկին ղեկավար Եվգենի Զինիչևի հիշատակը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։ Պայթյունի հետևանքով կա 16 զոհ, 60-ից ավելի տուժած:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular