ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ատամի մածուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ատամի մածուկը դոնդողանման զանգված է (մածուկի կամ հելի տեսքով) և նախատեսված ատամների մաքրման համար։ Համարվում է, որ ատամի մածուկի հայտնագործողները եղել են հին եգիպտացիները 5000-ից 3000 տարի մեր թվարկությունից առաջ: Այդ մասին կան հիշատակումներ եգիպտական մանուսկրիպտերում։ Այդ ատամնամածուկները պատրաստվել են աղի և պղպեղի փոշենման զանգվածից, անանուխի տերևներից, իրիսի ծաղիկներից։ Այլ բաղադրատոմս է եղել ցուլի ներքին օրգանների այրումից  ստացված ածուխից, գինեթթվից  և պեմզայից ստացվող խառնուրդը։ Գիտնականները կարծում են, որ այդ մածուկները օգտագործվել են մատերի օգնությամբ, քանի որ ատամնախոզանակների մասին հիշատակումներ չկան։ Բերանի խոռոչի հիգիենան կարևոր է եղել ոչ միայն Հին Եգիպտոսում, այլ նաև Հնդկաստանում։ Հնդկաստանում դա համարվել է փիլիսոփական գաղափարախոսություն։

Բուդդան մեծ ուշադրություն է դարձրել ատամների մաքրմանը և իր հիգիենիկ ծիսակարգում օգտագործել  է Սաաք Աստծու  տված ատամների մաքրման փայտիկը։ Իսկ ընդանրապես ժամանակակից ատամնամածուկների և ընդհանրապես բերանի խոռոչի հիգիենայի հիմնադիրներն են հանդիսանում հույները և հռոմեացիները։ Չնայած նրանց որոշ  մեթոդները փոքր֊ ինչ կասկածելու տեղիք են տալիս։ Օրինակ որոշ կենդանիների (մկներ, ճագարներ, ցլեր, այծեր) հրկիզումից ստացված մոխիրով լնդերի մերսումները, գայլի ոսկորով վզնոց- թալիսմանը, որը պաշտպանում էր ատամնացավից, տարին երեք անգամ իրականացվող կրիայի արյունով ողողումները: Բերանի խոռոչի հիգիենայի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել պարսիկները՝ նպաստելով ատամնամածուկների կատարալեգործմանը։ Նրանք դեմ են եղել շատ կոշտ ատամնամածուկների կիրառմանը։ Պարսիկները կիրառել են ատամնափոշի, որը պատրաստվել է եղնիկի եղջյուրի մանրացված հատիկներից, խխունջի մանրացված խեցուց, թրծված գիպսի փոշուց։ Այսպիսով ատամնամածուկների նախատիպերը եղել են ատամնափոշիները։ Այնուամենայնիվ միջնադարում ատամները մաքրելով զբաղվել են միայն ազնվականները: Ներկայումս օգտագործվող ատամնամածուկի նախատիպը ստեղծվել է 18-րդ դարում Մեծ Բրիտանիայում, սակայն դրանք շատ կոշտ են եղել, քանի որ այն պատրաստելու համար օգտագործվել են աղյուսի փոշի, կավի մանրահատիկներ, մանրացված ճենապակի և վնասել են էմալը։ Հետագայում որպեսզի մածուկները հաճելի լինեն օգտագործման համար  սկսել են դրան գլիցերին՝ օճառ ավելացնել։ Նման օճառային ատամի մածուկներ հայտնվել են 1824 թվականին: 1850 թվականին Ջոն Հարրիսը սկսել է կավճից պատրաստված ատամի փոշիներ արտադրել: 1873 թվականին առաջին անգամ Colgate ընկերությունն է ներկայացրել արոմատիզացված ատամնածուկ տարայով։ Հետագայում դրանք սկսել են արտադրվել սրվակներում՝ սկզբում ալյումինե, հետագայում պլաստիկ։ 20-րդ դարի սկզբին հայտնվել է առաջին ատամի մածուկը, որը ոչ միայն ատամներն է մաքրում, այլ նաև թարմացնում է շնչառությունը: Իսկ 20-րդ դարի կեսերի կարևորագույն ներարարությունն է եղել ֆտորի ներառումը ատամնամածուկի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular