ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը Զելենսկու հետ կքննարկի Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցը, ռուսական կողմը համաձայնել է․ լրատվամիջոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվով աշխատանքային այցի շրջանակներում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցում։

Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber գործակալությունը։

«Համաձայն այն նորությունների, որոնք ստացել ենք ռուսական աղբյուրներից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Զելենսկու հետ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ երկրների առաջնորդները կարող են քննարկել  «ճանապարհային քարտեզը»,-գրում է CNN Turk.

Լրատվամիջոցները նշում են, որ եթե անգամ Ուկրաինայում վերջնական խաղաղություն չհաստատվի, կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը կախված կլինի այն ուղերձից, որն ուկրաինական առաջնորդը Լվովում հանդիպման ընթացքում կփոխանցի Էրդողանին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը մեկնել է Լվով՝ Զելենսկու և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular