ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած քաղաքացու հայտաբերումը բարդ է լինելու, նա գտնվել է էպիկենտրոնում, որտեղ հարվածային ալիքը մեծ է եղել․ ԱԻ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոնողափրկարարական աշխանքները այս պահին ինտենիսվությամբ շարունակվում են երկու հատվածով։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և նրա հետևանքներին, ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Այս պահին կատարում ենք մաքրման աշխատանքներ, սյուների հեռացում, հարկադիր փլուզումներ ենք նաև իրականացնում, որպեսզի կարողանանք հասնել բուն նկուղային հարկին, որտեղ գտնվել է անհետ կորած համարվող քաղաքացին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ քաղաքացին գտնվել է էպիկենտրոնային գոտում, որտեղ հարվածային ալիքը, հրդեհը մեծ են եղել, և նաև այս օրերի ընթացքում եղած գոլորշին, բավականին բարդ է լինելու տվյալ քաղաքացու հայտնաբերումը»,- ասաց ԱԻ նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular