ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերին իշխանական բուրգում վերադասավորումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններից հետո իշխանության բուրգում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը մտադիր է մի ամբողջ շարք նախարարների և փոխվարչապետներին հեռացնել, նրանց փոխարեն իր «ազգային համաձայնության» կառավարություն ստեղծելու միջոցով։

Մեր տեղեկություններով, Փաշինյանը վերջին շրջանում բանակցությունների շարք է իրականացնում իշխանությանը մերձ քաղաքական ուժերի հետ և նրանց առաջարկներ է ներկայացնում տարբեր ոլորտների ամբողջական պատասխանատվություն ստանձնելու և իր հետ հավասարապես կիսելու։ Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը մտադիր է հեռացնել երկու փոխվարչապետներին և այդ պաշտոնները հանձնել «Ելք» դաշինքի իր նախկին գործընկերներին։

Մեր աղբյուրը նշեց, որ ամենայն հավանականությամբ Պաշտպանության նախարարի իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Սուրեն Պապիկյանը։ Գործող իշխանությունները հասկացել են, որ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ դժվար կլինի մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, և Փաշինյանը ցանկանում է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել Ավինյանին։ Սուրեն Պապիկյանին կարող են առաջադրել որպես իրենց քաղաքապետի թեկնածու և նրա գլխավորած ցուցակով մասնակցեն ավագանու ընտրություններին։ Բանն այն է, որ Պապիկյանը ժամանակին եղել է «Ելք» խմբակցության փորձագետը քաղաքապետարանում, և Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն մտածում է, թե Պապիկյանը ավելի լավ է տիրապետում քաղաքապետարանի կառավարման նրբություններին և կկարողանա լուրջ մրցակցություն ցուցաբերել ընդդիմությանը։

Իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու հատկապես այն պաշտոնյաները, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն և քաղաքական թիմում նրանց առանձնապես չեն վստահում։ Մասնավորապես պաշտոնանկ են արվելու Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նաև տեղեկություններ են շրջանառվում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու մասին։ Վերջինիս վերաբերյալ մեր աղբյուրը հայտնեց, թե առայժմ վերջնական որոշում չկա, Փաշինյանը չունի համապատասխան մասնագետ, որը կկարողանա ղեկավարել Ֆինանսների նախարարությունը։

Գոռ Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular