Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Պերեգրինի մարգարիտ

ՄՇԱԿՈՒՅԹ

Պերեգրինի մարգարիտը  հայտնի է իր ռոմանտիկ պատմություններով: Այնպես է ստացվել, որ այն գտած ստրուկը  ստացել է ազատություն, որի մասին անգամ չէր կարող երազել: Այդ մարգարիտի ներկայությամբ թագավորական դիմանկարները հաճախ ավելի շատ են, քան հենց թագավորների դիմանկարները: Մարգարիտի պատմությունը սկսվել է տասնվեցերորդ դարի կեսերին Պանամայի ծոցում: Այդ ժամանակ Ադամանյան կղզիներից մի սև ստրուկի բախտը բերել է, և նա գտել է անսովոր մարգարիտով մի խեցի: Ստրուկի տերերը տեսնելով գտնված մարգարիտը քիչ է մնացել ուշաթափվեն, նման գեղեցիկ մարգարիտ նրանք չէին տեսել: Մարգարիտը ունեցել է կանոնավոր տանձի ձև, գույնը կաթնային՝ գրեթե թափանցիկ:

Ըստ լեգենդի նման նրբագեղ մարգարիտ ձեռք բերելու կապակցությամբ տերեըը ստրուկին ազատություն են շնորհել: Իսպանական թագավոր Ֆիլիպ Երկրորդը ստացել է այդ մարգարիտը որպես նվեր Դոն Դիեգո Թեմեսի կողմից: Դա եղել է իսկապես թագավորական նվեր:  Շուտով թագավորը այն նվիրել է իր հարսնացուին՝ Մերի Թուդորին, որը հետագայում դարձել է Անգլիայի և Իսպանիայի թագուհի: Կան Մերիին պատկերող դիմանկարներ (նա նույն Արյունոտ Մերին է), որտեղ շքեղ մարգարիտը կախված է նրա կրծքին: Մերիի մահից հետո մարգարիտը դարձել է իսպանական թագի սեփականություն և վերադարձվել է իսպանական գանձարան: Դրանից հետո  ավանդույթի համաձայն, տանձի տեսքով մարգարիտը պետք է պատկերված լիներ իսպանական բոլոր թագուհիների հանդիսավոր դիմանկարների վրա: Հաբսբուրգների դինաստից տանձի տեսքով  գեղեցկուհին անցել է իսպանական Բորբոնսների դինաստիային: 1808 թվականը նշանավորվել է Իսպանիայի նոր թագավոր Ժոզեֆ Բոնապարտի գալուստով, որը Նապոլեոնի ավագ եղբայրն է: Հինգ տարի մնալով իշխանության մեջ  նա փախել է երկրից  հասցնելով մարգարիտը նվիրել Հորթենզիային, որը Նապոլեոնի կրտսեր եղբոր ՝ Լուիի կինն է: Այդ պահից սկսած էլ հենց  մարգարիտը սկսել է կոչվել Պերեգրինի, որը նշանակում է «թափառաշրջիկ»: Հետագայում մարգարիտի ժառանգ է դարձել Նապոլեոն 3-րդ Ֆրանսիայի կայսրը: Բայց նա փողի պակասի պատճառով ստիպված վաճառել է այն: Պերեգրինայի նոր սեփականատերն է դարձել մարկիզ Աբբերոնը, կամ ավելի ճիշտ նրա կինը` Լուիզա Ռասելը: Մարգարիտը երկու անգամ կորել է վերջինիս մոտ գտնվել, ուղղակի այն պատճառով, որ մարքիզուհին շատ էր սիրում այն և չէր բաժանվում նրանից: Բանն այն է, որ մարգարիտը շատ մեծ էր, իսկ շրջանակը չէր համապատասխանում դրան:  Ի վերջո, ստիպված  մարգարիտի մեջ անցք է արվել, և այն կցել ընտանեկան վզնոցին: Այնպես է պատահել, որ Պերեգրինի մարգարիտը սկսելով իր ճանապարհորդությունը Ամերիկայից եղել է Իսպանիայում, ապա Անգլիայում, այնուհետև  նորից վերադարձել է իսպանական երկրներ, եղել Ֆրանսիայում, ապա կրկին վերադարձել Անգլիա: Շրջելով չորս դար, նա լիովին արդարացրել է իր «թափառաշրջիկ» անվանումը: 20-րդ դարում Պերեգրինի մարգարիտը հասել է ԱՄՆ-ի Լոս Անջելես: 1969 թվականին  Սոտբիսի աճուրդում մարգարիտը վաճառվել է 37 հազար դոլարով, իսկ գնորդը՝ բրիտանացի դերասան Ռիչարդ Բարթոնը այն նվիրել է իր հայտնի կնոջը ` Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհին մի անգամ քիչ է մնացել կորցնի մարգարիտը, երբ նրա սիրելի շնիկը փորձել է կրծել այն: Այդ դեպքից հետո Էլիզաբեթը որոշել է անել այնպես, ինչպես արել էր Լուիզա Ռասելը: Նա մարգարիտը մտցրել է վզնոցի մեջ: վզնոցը ստեղծել է   Ֆրանսիայում հանրահայտ Cartier ոսկերչական ընկերությունը: Արդեն Թեյլորի մահից հետո՝ 2011 թվականին այդ վզնոցը աճուրդի է հանվել Քրիստիի աճուրդային տան կողմից, որտեղ էլ վաճառվել է 11,8 միլիոն դոլարով: Այդ իրադարձությունից հետո պարզ է դարձել, որ Պերեգրինի մարգարիտը հանդիսանում է աշխարհի ամենաթանկ մարգարիտը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Տավուշում բախվել են «Infiniti»-ն ու «Suzuki»-ն. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՎոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել. ՌԴ ՊՆՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայաստանում մշտական բնակչության թիվը․ նոր տվյալներ Իսրայելական զորքերը հարձակվել են Դեյր ալ-Բալահի դաշտային հոսպիտալի վրա. առնվազն 18 մարդ է զոհվել Էլմիրա Կարապետյանը դուրս մնաց օլիմպիադայից Արտակարգ դեպք․ քաղաքացին Սևանի ափից մոտ 200 մետր հեռացել ու չի կարողացել վերադառնալ Ուժեղացված հսկողություն, կարմիր ու սև բերետավորներ․ Փաշինյանը «Արեգակ» սրճարանում է Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ 3 դանակահարված քաղաքացի հոսպիտալացվել էՀայտնի են Օլիմպիական խաղերի առաջին մեդալակիրները Գյումրի ԲԿ-ի ՔՊ-ական փոխտնօրենը սրճարանում ծեծել է նախկին կնոջը․ ականատեսՆիկոլի դարաշրջանը դարձել է 37 թիվը. Գառնիկ ԴանիելյանԿարևոր․ Երևանում փողոց է ժամանակավորապես փակ լինելու «Fitch»-ը պատերազմ չի կանխատեսում Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել. Բագրատ Սրբազան Սենսացիոն բացահայտում նախկին ԱԳ նախարարիցԵրևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներիցՓաշինյանը Գյումրի է գնացել՝ տեղում ճնշելու իշխանություններինԳյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով Վարսենիկ Մանուչարյանը դուրս մնաց Օլիմպիական խաղերից Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին Ողբերգական վթարի կասկածյալը փախել է Վրաստան․ մանրամասներԻնչու երեխայի ծնողները բողոք չներկայացրեցին դաստիարակի դեմ․ մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՊենսնեՀայաստանը՝ նոր Վրաստան Արագությունը մինչև 500 կմ/ժ. Ռուսաստանի զինված ուժերում հայտնվել է ուղիղ թևով առաջադեմ կամիկաձե անօդաչու թռչող սարքԹուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում է
Ամենադիտված