Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան
ՄՇԱԿՈՒՅԹ![Մենդելի փառատոնում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան](/timthumb.php?src=disc/06-08-22/a84d417c9ae53636ede2708e2719e2d6.jpg&w=780)
Չեխիայի Բռնո քաղաքում անցկացվող Մենդելի փառատոնի շրջանակներում օրեր առաջ Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երգչախմբի և հայ անվանի բարիտոն Աքսել Դավեյանի կատարմամբ, որպես չեխ հանրահռչակ կոմպոզիտոր Լեոշ Յանաչեկի Գլագոլիտիկ պատարագի նախերգանք, կայացել է հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ տվյալ առիթի և վայրի համար հեղինակած «Օրհներգ-նավապետ բարի» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։
Այն արժանանացել է չեխ հանդիսատեսի բարձր գնահատանքին։
Պրահայում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ, համերգին անձամբ ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանը։