ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսեն Երեւանսկին» ազատ է արձակվել

ԻՐԱՎՈՒՆՔ

«Օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որն առավել հայտնի է՝ «Արսեն Երեւանսկի» մականունով քիչ առաջ ազատ է արձակվել։ NEWS.am-ը տեղեկացավ, որ լրացել է նրա ձերբակալման 72 ժամը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահները ձերբակալել էին Արսեն Մկրտչյանին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, քննվել է «Արսեն Երեւանսկուն» կալանավորելու մասին միջնորդությունը։ Դատարանն այսօր կհրապարակի կալանավորման մասին միջնորդության որոշումը։

Հիշեցնենք, որ Արսեն Երեւանսկին անցնում է եւս մեկ քրեական գործով, որը վերաբերում է քրեական ենթամշակույթ ստեղծելուն, այդ գործը դատարանում է։ Նա այդ քրեական գործով տեւական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, սակայն ունենալով առողջական լուրջ խնդիրներ, նա կալանքից ազատ էր արձակվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular