ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետական համակարգից դուրս ենք, այդքան հեշտ հասանելի չենք. Ավետիք Չալաբյանի կինը՝ իր և երեխաների նկատմամբ հետապնդումների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս կայացավ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի, ընկերների և ընտանիքի անդամների մամուլի ասուլիսը: «Արար» հիմնադրամի համահիմնադրի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու համար Նիկոլ Փաշինյանն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական պատճառ:

Չալաբյանի կնոջից՝ Անահիտ Ադամյանից փորձեցինք ճշտել, թե ինչ անձնական պատճառի մասին կարող է լինել խոսքը.

«Այս պահին ավելին չենք կարող ասել այդ մասով: Ինչպես Վարազդատը նշեց, Ավետիքը ինքը երբ ճիշտ կգտնի, կպատմի։ Բայց ապագայում անպայման խոսելու ենք դրա մասին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը։

Անդրադառնալով իր կամ երեխաների նկատմամբ հնարավոր հետապնդումների վերաբերյալ մեր հարցին (քանի որ վերջերս հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանի նկատմամբ էլ են հետապնդում սկսել), Ադամյանը նշեց.

«Իմ և երեխաների մասով չենք զգացել, բայց մենք պետական համակարգից դուրս ենք, այդքան հեշտ հասանելի չենք, ինչքան կլիներ ԿԲ աշխատողը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular