ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես էլ եմ համաձայն, որ քաղաքը շուտ պետք է արթնանա. Անի Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:

«Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի»,– գրել էր Սարգսյանը։

Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բացասական ոչինչ չի տեսնում քաղաքապետի որոշման մեջ.

«Նախաձեռնությունը վատը չէ: Երաժշտությունն ընդամենը վարչական շենքերի մոտ է հնչելու, «Էրեբունի-Երևան» երգից մի քառատող, ընդ որում, քաղաքապետարանի մոտ հնչող երաժշտությունը մի քանի անգամ բարձր է: Կարծում եմ՝ երաժշտությունը խանգարել չի կարող, ընդամենը կողքով անցնողների ականջը կշոյի:

Բուռն քննարկման առարկա դարձավ նաև քաղաքապետի այն ձևակերպումը, թե «քաղաքը պետք է վաղ արթնանա»: Մարդիկ սկսեցին իրենց իրավունքներից խոսել, որ իրենք են որոշում՝ երբ արթնանալ: Ես քաղաքապետի հետ չեմ քննարկել այս թեման, բայց իմ պատկերացմամբ՝ խոսքը բնավ մարդկանց վաղ արթնանալու մասին չէ, այլ Երևանի՝ աշխատանքային թիմի պարտականությունները ստանձնելու: Այո՛, ես էլ եմ համաձայն, որ քաղաքը շուտ պետք է արթնանա, տրանսպորտը պետք է յոթից էլ ավելի շուտ սկսի գործել: Այստեղ խոսքը անձերի քնից արթնանալու մասին չէ, դա ընդամենը արտահայտություն էր, որը շահարկվեց», - 1or.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular