ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգ, պար, համերգներ, ցուցահանդես-վաճառք և ոչ միայն. Տավուշում կայացավ «Կողբ Վարդավառը» (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 16-ին Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում մեկնարկեց «Կողբ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կողբ Վարդավառ» տոնակատարությունը: Մեկնարկը եղավ խորհրդանշական երեք կետերից` Բերդավանի Ղալինջաքար ամրոցից , Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուց և Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց։

Վարդավառի տոնական երթը ավարտվեց Կողբի ֆուտբոլի մարզադաշտում, որտեղ բացի Վարդավառի բուն միջոցառումը՝ ազգային երգուպարով, ավանդական խաղերով և յուրահատուկ շոու-ներկայացումներով, ցուցահանդես-վաճառքով մասնակցում էին նաև տարածքի անհատ ձեռներեցներն՝ իրենց ամենատարբեր տեսակի արտադրանքներով:

Միջոցառումները շարունակվեցին նաև հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին: Այդ օրն անցկացվեց նաև Koghb Color Festival 2022-ը, ավանդական ջրոցին մեղմեց ամառվա տապը: Տոնական 2 օրերի ընթացքում ելույթներով հանդես եկան բազմաթիվ արտիստներ ու խմբեր՝ Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Projects-ը, իսկ Color Festival- ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։

1or.am-ը ֆիքսել է տոնակատարության ամենահետաքրքիր կադրերը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular