ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը ցանկանում էր Կարեն Վարդանյանի մասին ֆիլմ նկարել

ՄՇԱԿՈՒՅԹ
2019 -2020 թ Կարեն Վարդանյանը եւ Արմեն Գրիգորյանը հաճախ էին հանդիպում ։ Կարենի մահվանից հետո մասնավոր զրույցների ժամանակ նա ոգեվորությամբ էր հիշում Կարենի խորհուրդները՝ ներքին կոնսոլիդացիայի, արդյունավետ պետություն կառուցելու և քաղաքացի դաստիրակելու գործում ։
 
Եվ երբ ես ցանկություն հայտնեցի , որ հենց ինքը ֆիլմ նկարահանի Կարենի մասին։ Նա այնպիսի ոգեվորությամբ ընդունեց առաջարկս, որ կարծես իր եղբոր մասին է նկարահանվելու; Եվ պատրաստակամություն հայտնեց ներգրավել լավագույն մասնագետներին եւ անվճար ապահովել տեխնիկական մասը։
Իմ հարցին, թե՝ ախր Արմեն ջան լավ մասնագետների համար մենք ունենք սահմանափակ բյուջե:
 
Նա մի թեթեւ զայրույթով պատասխանեց, որ այդ մարդկանց համար մեծ պատիվ կլինի մասնակից լինեն այդ ֆիլմի կնարահանումներին։ Այդ ասլեուց հետո մի քանի րոպե ընկավ մտքերի մեջ , ասես մտքում հավաքում էր թիմը մտածում սցենարը;
Հանգչիր խաղաղությամբ, մեր լավ ընկեր։
 
Ս․Վարդանյան
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular